Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան-Էրեբունին»՝ մանկապարտեզում

Հոկտեմբեր 10,2012 14:18 Share

Շենգավիթ համայնքում գործող թիվ 141 (գիշերօթիկ) մանկապարտեզում երեկ կազմակերպվել էր «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը նվիրված միջոցառում: Բացի այն, որ միջոցառմանը մանկապարտեզի ողջ անձնակազմը (տնօրեն՝ Լուսինե Մատինյան) պատրաստվել էր հավուր պատշաճի՝ գեղեցիկ, հայրենասիրական, մանկական երգերով, աղավնիներով (եռագույն ժապավենները պարանոցներին), թատերականացված ներկայացումներով, այստեղ էին նաեւ Հայաստանում Heinz ընկերության ներկայացուցիչները: Հայաստանում Heinz տարածքային մենեջեր Հրանտ Փեշտիմալջյանն ասաց, որ անակնկալ ունեն պատրաստած: Հանդիսությունից հետո հանդիսության բոլոր մասնակիցները՝ երեխաները, հղի ծնողները (300 եւ ավելի), ստացան տուփերով քաղցրավենիք:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել