Լրահոս
Օրվա լրահոսը

The Telegraph. «Ինչո՞ւ է ինտերնետի ազատության անչափ կարևոր համաժողովն անցկացվում բռնապետական երկրում»

Նոյեմբեր 08,2012 20:02

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար ինտերնետ կառավարման ֆորումը Բաքվում անցկացնելը ևս մեկ քարոզչական հաջող քայլ է, ինչպես Եվրատեսիլն ու Բաքվում 2020թ. օլիմպիական խաղերն անցկացնելու առաջարկն էր: Ադրբեջանի իշխանությունը 500 միլիոն դոլար էր ծախսել Եվրատեսիլի վրա, վարձում է գործակալներ, որոնք լրագրողներին ամեն ինչ ներկայացնում են Ադրբեջանի իշխանության ուզած տեսակետով, հոգում է բրիտանացի պաշտոնյաների ուղևորության ծախսերը, որպեսզի նրանք տեսնեն «Իրական Ադրբեջանը» (հակառակ այն Ադրբեջանին, որի խորհրդարանում ոչ մի ընդդիմադիր գործիչ չկա): Գրում է բրիտանական «Թելեգրաֆ» թերթը` անդրադառնալով Բաքվում անցկացվող ինտերնետ կառավարման ֆորումին:

Շարունակելով, թերթը նշում է, որ Ադրբեջանը մի երկիր է, որը հալածում է ինտերնետ ակտիվիստներին, մասնավորապես` բլոգեր Էմին Միլլին և Ադնան Հաջիզադային: Ստրասբուրգում գտնվող բլոգեր և ինտերնետ ակտիվիստ Էլնուր Մաջիդլին սպառնում էր 12 տարվա ազատազրկում «ատելության քարոզ»-ի  համար, այն բանից հետո, երբ նա Ֆեյսբուքում տեղադրել էր Ադրբեջանում հազվագյուտ երևույթ հանդիսացող 2011թ. բողոքի ցույցի նյութեր: Նրա առցանց ակտիվության պատճառով ոստիկանները տակնուվրա էին արել նրա ընտանիքի տունը: Նրա հայրը ութ ժամ հարցաքննվել էր ոստիկանությունում, իսկ հետո հեռացվել իր աշխատանքից:

Եվ այս երկրում պետք է անցկացվի ՄԱԿ-ի նախաձեռնած ինտերնետի ղեկավարման ֆորումը ու օգնի սահմանել, թե որն է լինելու հետագայում ինտերնետի ազատության շրջանակը: Գրում է «Թելեգրաֆ»-ը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930