Լրահոս
Օրվա լրահոսը

«Մակերես ստանալու համար պետք է գիծը միանգամից գծել, այսինքն՝ պետք է սահմանագծումը և սահմանազատումը անել միանգամից». Մեսրոպ Առաքելյան

Մայիս 01,2024 21:55

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ընդհանրապես, դպրոցում մի առարկա կա, որը չսովորելը հետագայում հանգեցնում է լուրջ խնդիրների, իսկ պետական կառավարման համակարգում՝ երբեմն ողբերգության։

Դա մաթեմատիկան է։ Մաթեմատիկան միակ առարկան է, որի ժամանակ խնդիր է լուծվում, և եթե այդ խնդիրը չես լուծում, ուրեմն չես տիրապետում այդ առարկային։

Ցանկացած ոլորտում խնդիր լուծելը պահանջում է մաթեմատիկական մտածողություն, հակառակ պարագայում խնդրի լուծումը հանգեցնում է նորանոր խնդիրների։

Ահա այս պատճառով է նաև, որ իշխանության մեջ որոշում կայացնողները կատարում են անհասկանալի քայլեր՝ անհասկանալի հետևանքներով:

Այս պահին ամենակարևոր օրինակը՝ սահմանագծումը և սահմանազատումը։

Ցանկացած տարածքի մակերես հայտնի է լինում, երբ հայտնի է այդ տարածքի պարագիծը, այս դեպքում սահմանը։ Հիմա, երբ իշխանությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29,743 քառ․ կմ է, ապա պետք է հայտնի լինի այն սահմանը (պարագիծը), որից ներս գտնվող տարածքը չափելի է, և այդ չափը 29,743 քառ․ կմ է։

Հետևաբար, երբ այդ պարագծի մի մասն ես գծում, հետո այդ 29,743 քառ․ կմ ստանալու համար կարող է պարզվել, որ մնացած գիծը պետք է այլ ձև գծել։ Ավելի պարզ, կարող է ստացվել այնպես, որ մաս-մաս գծելու արդյունքում վերջում ունենալու ենք այլ մակերես, և պետք լինի գիծը փոխել։

Եվ ահա, այս պարզ մաթեմատիկական ճշմարտությունն է, որ մակերես ստանալու համար պետք է գիծը միանգամից գծել, այսինքն՝ պետք է սահմանագծումը և սահմանազատումը անել միանգամից»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031