Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորի հետ զրույցի թեման Տավուշն էր, այս օրերին տեղի ունեցող ժողովրդական բողոքը, պոռթկումը». Գեղամ Մանուկյան

Մայիս 01,2024 23:55

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է.

«Այսօր առավոտյան Արծվիկ Մինասյանի հետ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել ենք վերջին օրերին Երկրապահի Տավուշի մասնաճյուղի ղեկավարի կողմից հրահրած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի մեր հայրենակիցներին՝ Քաջիկ Անանյանին, Վահագն Մախսուդյանին, Արմեն Ալավերդյանին և Հարություն Ղուկասյանին: Բառերով չեմ կարող նկարագրել այն մտահոգությունն ու ցավը, թե անօրինական ձերբակալված և անազատության մեջ պահվող երիտասարդ մեր հայրենակիցներն ինչպես էին խոսում մեր հայրենիքի և հայրենիքի առջև ծառացած վտանգների մասին:  Բոլորի հետ զրույցի թեման Տավուշն էր, այս օրերին տեղի ունեցող ժողովրդական բողոքը, պոռթկումը: Միայն թե ափսոսում էին, որ իրենք հիմա անազատության մեջ են, և ոչ թե իրենց հայրենակիցների և Բագրատ սրբազանի կողքին:

Իհարկե, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ ամեն այցի ժամանակ պարտադիր տեսակցում ենք նաև այդ հիմնարկի արդեն հնաբնակներից քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին, որ ամիսներ շարունակ Փաշինյանի անձնական քինախնդրության բավարարման արդյունքում գտնվում է անազատության մեջ: Հատկանշական էր, որ օրերս գլխավոր դատախազը իր տարեկան հաշվետվության մեջ Արմեն Աշոտյանին վերագրել էր խայտառակ փաստեր: Դրանք ԱԺ Հանձնաժողովի նիստին դիմակազերծեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը, և վաղն էլ Ազգային ժողովում շատ ավելի մանրամասն կխոսի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031