Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանով կալանավորման միջնորդության քննարկումը համարում ենք ավարտված. փաստաբանը՝ Լեւոն Քոչարյանի օգնականին կալանավորելու միջնորդության մասին

Մայիս 02,2024 00:10

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ քննվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդության հարցը: Սուքոյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը ահազանգել է, որ թեեւ պետք է Կենտրոնի նստավայրում քննվեր միջնորդությունը, սակայն Սուքոյանի գործը բերվել է Նոր Նորքի նստավայր և մակագրվել հենց դատավոր Մասիս Մելքոնյանին:

Փաստաբանը մտահոգություն է հայտնել, որ սրանով կալանավորման միջնորդության քննարկումը համարում են  ավարտված: Պաշտպանական կողմը դատավոր Մասիս Մելքոնյանին ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն, ինչը մերժվել է:  Վարույթ իրականացնող մարմինը  ներկայացրել է կալանքի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի օգնականը հարվածել էր իշխանական civic.am կայքի լրագրող Դավիթ Լեւոնյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031