Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման գործընթացի քաղաքական հենքն է. Նիկոլ Փաշինյան

Մայիս 01,2024 23:25

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են քառակողմ հարթակում, և դա միջազգայնորեն հայտարարվել է, որ մենք միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այս մասին, այսօր՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչում է ահա այս Հայաստանի Հանրապետությունը։ Արծվաշենն այստեղ է, Խորհրդային միության փլուզման պահին Հայաստանի Հանրապետության, ամեն դեպքում Արծվաշենն էլ ցույց տանք, Հայաստանի Հանրապետության իրավականորեն հիմնավորված, լեգիտիմ սահմանագիծն է։ Այսինքն` երբ ասում ենք Ալմաթիի հռչակագիր, նկատի ունենք սա։

Երկրորդը՝ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է որպես միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հիմք 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարության մեջ։ Հաջորդը՝ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի կողմից, որպես փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի եռակողմ հանդիպմանը և 2023 թվականի հուլիսի 15-ի Բրյուսելի եռակողմ հանդիպմանը։ Ընդ որում, Պրահայի հանդիպմանը և Բրյուսելի հանդիպմանն արձանագրվել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման գործընթացի քաղաքական հենքն է»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով, բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահն արտահայտել է Ադրբեջանի հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի Պրահայի պայմանավորվածություններին և Ալմա-Աթայի հռչակագրին. «Եվ ամենակարեւորը՝ 2024 թվականի ապրիլի 19-ին սահմանազատման հանձնաժողովներն ընդունել են համատեղ փաստաթուղթ, որտեղ արձանագրել են, որ Ալմա-Աթայի հռչակագիրը բազային սկզբունք է երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի համար, և այն որպես բազային սկզբունք կարձանագրվի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի մեջ։

Այսինքն` մամուլը մամուլ, և մենք, իհարկե, պետք է շատ ուշադիր լինենք, բայց մենք ելնում ենք այն փաստաթղթերից, որ ընդունել ենք Ադրբեջանի հետ։ Ընդ որում, ես Ձեզ ուզում եմ հետևյալն ասել, ըստ էության, աշխարհի տասնյակ երկրներ, միջազգային կազմակերպություններ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` իրականացնել սահմանազատում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ողջունել են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, բազմաթիվ այլ երկրներ, և ինչ-որ առումով սա նաև ստացել է քաղաքական կոնտեքստ, դարձել է դիվանագիտական միջազգային կոնտեքստ, եւ մենք շարունակելու ենք այս ճանապարհով գնալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ստում է, հիմարների տեղ է դրած հայ ժողովուրդը: Հարգելի Պետրոս, կարդացե՞լ եք ‘Ռեստորանի աշխատողը պատմեց՝ ոնց ես ժողովրդին «անասուն» անվանել ու ծիծաղել, թե «անասուն ժողովրդին ոնց քշեմ, կքշվի, ո՞նց կարա ինձ հանի…». Նաիրի Հոխիկյանը՝ Նիկոլ Փաշինյանին հոդվածը: Ի՞նչ երես ունեք այսպիսի մարդու հետ նույն սեղանի շուրջ եք նստում…

    Կենտրոնանանք Կիրանցի պաշտպանության վրա: Կարծեմ Կիրանցիք նիկոլի օգտին են քվեարկել 2021-ին, 44-օրյայից հետո: Կարծում էին Արցախը իրենց խանգարում էր լավ ապրել: Դասերը սովորել է պետք բոլոր տարիքներում: Բոլորս Կիրանցիներին կողքին ենք: Ամուր կացեք: Մեր հույսը դուք եք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031