
Էկոնոմիկայի և ֆինանսների հետ առնչվող մարդիկ պատասխանատու անձնավորություններ են: Նրանց բնորոշ է կյանքի պլանավորումը, կարգավորումը, հաշվարկներով ապրելը: Նրանց կյանքում, սակայն, պակասում է ռոմանտիկան: «Ինձ դուր է գալիս բանկային գործը: Սիրում եմ հաշվարկներ անել, խնդիրներ լուծել, ինձ հոգեհարազատ է իմ մասնագիտությունը, դեռ մանկուց սիրել եմ մաթեմատիկան: Չեմ սիրում լրագրողի գործը, ով ամեն օր բազում մարդկանց հետ է խոսում»,-ասում է ապագա տնտեսագետ Լիանան:
Որքան էլ տարօրինակ է, ինչպես մասնագիտության ընտրությունը, այնպես էլ քնելու դիրքը խոսում է մեր բնավորության մասին: Ինչպես գրում է կայքը, փորի վրա քնել նախընտրող մարդը փորձում է կառավարել ամեն ինչ և ամեն մեկին: Նա կարծես իր մարմնով ծածկում է ողջ տարածքը` փորձելով այն գրավել: Մեջքի վրա քնել նախընտրող մարդիկ ինքնավստահ են: Բայց սրա հակառակ կողմը հուշում է այն մասին, որ այդ դիրքով պառկած մարդիկ անպատասխանատու են և ունակ չեն սեփական խնդիրները ինքնուրույն լուծել: «Քնում եմ այնպես, ինչպես հարմար է ՝ հիմնականում փորի վրա: Այսքան ժամանակ ուշադրություն չեմ դարձրել դրա նշանակությանը»,-ասում է 20-ամյա Կարինեն:
Գլուխը դեպի ներքև կորացող (Էմբրիոնալ) մարդիկ պաշտպանության կարիք ունեն: Իսկ կիսաէմբրիոնալ դիրք ընդունող մարդիկ հավասարակշռված են: «Էմբրիոնալ դիրքից տարբերվում է մարմնի մի փոքր թուլացվածությամբ: Ոտքերը այդքան էլ լարված չեն լինում, և մարմինը ավելի հանգիստ վիճակում է լինում: Կիսաէմբրիոն վիճակում քնելը նորմալ է»,-գրում է կայքը:
Քնի ժամանակ մարմնի շարժումները չգիտակցված են: Մենք չենք կարող դրանք կառավարել: Այնուամենայնիվ, քնած ժամանակ մենք մի փոքր անշարժանում ենք (հավանաբար որպեսզի կանխվի ձեր երազների գործողությունների իրական կատարումները մարմնի կողմից):
Նազենի Բաղդասարյան


















































