Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ սահմանամերձ շրջաններում ջրամատակարարման «Սիվիլիթասի» ծրագիրը

Նոյեմբեր 19,2012 17:52

Այսօր` նոյեմբերի 19-ին Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ, այս անգամ տեղեկացվելու, որ հիմնադրամի կողմից դեռևս 2009թ. իրականացրած ծրագրերից մեկի մասով փորձաքննություն է նշանակվել : Այս կերպ,  «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործով Վարդան Օսկանյանին  մեղադրելուց հետո, իրավապահները փորձում են անցում կատարել արդեն հիմնադրամի բուն գործունեությանը` ուժեղացնելով ճնշումը ինչպես հիմնադրամի ներկա, այնպես էլ նախկին աշխատակիցների նկատմամբ:

Մասնավորապես հարցաքննության է հրավիրվել հիմնադրամի նախկին աշխատակիցներից մեկը, ով արդեն տևական ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ծրագիրը, որը հայտնվել է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, վերաբերվում էր ՀՀ սահմանամերձ շրջաններում ջրամատակարարմանը:

Նոր սկսվող գործընթացը ևս մեկ ապացույցն է մեր այն պնդումների, որ «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործը զուտ պատրվակ էր Սիվիլիթաս հիմնադրամի եւՎարդան Օսկանյանի նկատմամբ լայնածավալ ճնշումներ գործադրելու համար:

«Սիվիլիթասի» մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930