Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփեցին բրյուսելյան այցը

Հունվար 16,2013 14:36

Հունվարի 8-10-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով Բրյուսելում էր՝ ԵԽ նախագահի հրավերով: Այսօր պատվիրակության այցի արդյունքները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին պատվիրակության անդամներ Արտակ Զաքարյանը եւ Կորյուն Նահապետյանը: Նրանք ընդգծեցին, որ հանդիպումներում քննարկվել են  Հայաստանի եվրաինտեգրման, Հայաստան-Թուրքիա, ԼՂ հարցի կարգավորման եւ տարածաշրջանային խնդիրներ: Հայկական կողմը ներկայացրել է այդ հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումները, որոնք հայտնի են: Պատվիրակության անդամները գոհ են այցից եւ դրա արդյունքներից: Կորյուն Նահապետյանը իբրեւ Հայաստանի եվրաինտեգրացիայի դրական օրինակ նշեց հունվարի 1-ից ուժի մեջ մտած մուտքի վիզաների դյուրացման համաձայնագիրը: Նաեւ հավելեց, որ Հայաստանի եվրոպացի գործընկերները հանդիպումների ժամանակ կարեւորել են այն հանգամանքը, որ Հայաստանը հետեւողական լինի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում նշված թերությունները վերացնելու ուղղությամբ ու առաջիկա նախագահական ընտրությունները  անցնեն այդ համատեքստում: Բանախոսը հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրությունները եվրոկառույցների գնահատմամբ առաջինն են եղել Հայաստանի անկախությունից ի վեր, որ գնահատվել են ամենաժողովրդավարական եւ վստահություն հայտնեց, որ նախագահական ընտրություններն էլ այդպիսին կլինեն:

Բանախոսները տեղեկացրին, որ Հայաստանի եվրոինտեգրման համատեքստում 2013թ. մեր երկրում կանցկացվի Եվրոպական խորհրդարանի շաբաթ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031