Լրահոս
Օրվա լրահոսը

Քեւին Քլոզը` «Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնակատար

Հունվար 17,2013 13:05

Քեւին Քլոզը մեկ տարի ժամկետով` հունվարի 26-ից սկսած, նշանակվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնակատար։ Այդ մասին հաղորդում է ռադիոկայանի տնօրենների խորհուրդը` նշելով, որ այդ որոշումը կայացրել է միաձայն։

Քեւին Քլոզը 72 տարեկան է, նա եղել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը 1994-97 թվականներին, երբ ռադիոկայանի կենտրոնակայանը տեղափոխվում էր Մյունխենից Պրահա։ 1997-98 թվականներին պաշտոնավարել է որպես ԱՄՆ-ի տեղեկատվական գործակալության Միջազգային հեռարձակման բյուրոյի տնօրեն, իսկ 1998-2008 թվականներին եղել է Միացյալ Նահանգների հանրային ազգային ռադիոյի նախագահը, 2008-ին հռչակվել է պատվավոր նախագահ։ 2009-2012 թվականներին աշխատել է որպես Մերիլենդի համալսարանի «Ֆիլիպ Մերիլ» ժուռնալիստիկայի քոլեջի դեկան, շարունակում է դասավանդել այնտեղ։

Քեւին Քլոզը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, հինգ գրքի հեղինակ։ Աշխատանքային գործունեության սկզբում 25 տարի եղել է Washington Post հեղինակավոր պարբերականի խմբագիր եւ թղթակից։

Սթիվեն Քորնը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց անցած տարեվերջին։

Արման Հովհաննիսյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031