Լոռիում Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն այսօր հունից դուրս է եկել, երբ ««Ազատություն» ռադիոկայանի» լրագրողը փորձում էր ճշտել՝ աշխատանքային ժամին ինչու է նա ներկա իշխող ուժի քարոզարշավին: Մաթոսյանը հարվածեց տեսախցիկին ու հայտարարեց՝ «աշխատանքի եմ, բա Հանրապետության վարչապետն է եկել»:
Հետ չի մնացել նաև Սպիտակի քաղաքապետը:


















































