Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը միայն Սերժ Սարգսյանի մարդը չէ. «Բոլորին եմ ծառայել»

Հունվար 17,2013 13:19

 ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նախընտրական քարոզարշավին «Հավատը՝ գործերով» կարգախոսով է ներկայանալու:

«Հավատն առ այն, որ Հայաստանը կարող է դառնալ ամենաժողովրդավարական երկիրը»,- այսօր «Սլաք» ակումբում ասաց պարոն Հայրիկյանը:

Պարոն Հայրիկյանը չի բացառում համագործակցությունը նախագահի թեկնածուների հետ. «Մի պայմանով՝ իմ ծրագրերի շուրջ, որովհետեւ իմ ծրագրերը բոլորի ծրագրերն են»:

Թեկնածուների հետ միավորումն էլ է պարոն Հայրիկյանի համար հնարավոր մի պայմանով.«Ընդդիմադիր դաշտում հայտնված լինելը ինձ բավական չէ՝ թեկնածուներին միավորելու կոչ անելու համար, մանավանդ, որ հիմնական թեկնածուները ժամանակին եղել են մեկ այլ միասնական թիմում, գործել իմ՝ այսինքն հայ ժողովրդի ինքնորոշման սկզբունքի դեմ: Կմիավորվեմ մի պայմանով, եթե թեկնածուները պատրաստ լինեն հանուն բարեփոխիչ ազդեցիկ ուժի ստեղծման համար զսպել իրենց հավակնությունները»:

Սերժ Սարգսյանի մարդը լինելու իր վերաբերյալ տարածված լուրերը պարոն Հայրիկյանը պայմանավորեց մոր հուղարկավորության օրը ՀՀ նախագահի ուղարկած ծաղկեպսակով.  «Ես բոլորի, շատերի մարդն եմ, բոլորին եմ ծառայել, այդպես էլ շարունակելու եմ ձգտելով լինել բոլորինը, նրանց բերել իմ արժեքային համակարգ, այսինքն՝ դեպի ժողովրդավարություն, անկախ Հայաստան, հարգանք մարդու նկատմամբ»:

Կբաժանե՞ն ընտրություններին ընտրակաշառք հարցին, նախագահի թեկնածուն պատասխանեց.« Եվրոպական միջամտությունը մեր քաղաքական կյանքին նպաստեց, որ ԱԺ ընտրություններին ունենանք խոսքի ազատություն, բայց Եվրոպայի վերահսկողությունը չնպաստեց, որ ազատվենք ընտրակաշառքից: Այն եղել է ու կլինի»:

Թե ովքեր են այս ընտրություններում կեղծ թեկնածուները կամ Սերժ Սարգսյանի մարդիկ, պարոն Հայրիկյանը կոռեկտ չհամարեց անդրադառնալ. «Ժամանակը ցույց կտա: Քաղաքականության մեջ բարձրագույն դիրքերին հավակնող մարդը պետք է քաղաքականության մեջ իրեն դրսեւորած լինի: Քաղաքական գործընթացներում պետք է լինեն քաղաքական գործիչները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031