Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ծառուկյանամետ» Աբովյանը դառնում է «Րաֆֆիամե՞տ» (Տեսանյութ)

Փետրվար 11,2013 22:33

IMG_0876Աբովյանցին Րաֆֆի Հովհաննիսյանից տուն է ուզում

Ասում են՝ Աբովյանը Ծառուկյանամետ քաղաք է, ինչպե՞ս է այսքան մարդ հավաքվել Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին: Aravot.am-ի այս հարցին Աբովյան քաղաքի բնակիչները Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին պատասխանեցին. «Չէի ասի, որ ծառուկյանամետ է: Մեր համայնքը, հարգելով Ծառուկյանին՝ որպես գործարար, որպես բարերար, բայց հարգում են նաեւ մնացած բոլոր թեկնածուներին՝ կլինի Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան, Սերժ Սարգսյան, Հրանտ Բագրատյան: Բոլորն էլ աշխատել են, աշխատում են: Կարծում եմ, ամեն մեկը իր լուման կդնի այս պետության կայացման գործում»:

Աբովյանցին նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին Աբովյանում շատերն են ճանաչում, բայց ժողովրդի տրամադրությունը մի փոքր բարձրացնելու խնդիր կա:

Յուրիկ Կարապետյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ամբողջ Աբովյանը ձայն է տալու Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ոնց որ Կարո Իսրայելյանին չէին ընտրում, ընտրվեց, ու մեր քաղաքը ամենասիրուն քաղաքն էր: Իսկ հիմի ընտրվածը…կեղտի մեջ կորած ենք: Րաֆֆի Հովհանիսյանը ամբողջ Հայաստանը կկարգավորի»:

Մեր հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն նույնպես մտնեին ընտրապայքարի մեջ, կփոխվե՞ր իր կարծիքը, նա պատասխանեց. «Չէ, իմ տղեն հենց հիմի ծառայում է՝ ասում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ վսյո, ուրիշ ոչ մեկին: Մենք 6 հոգի ենք, 6-ս էլ պիտի ընտրենք: Անձամբ ես 40 հոգի կհավաքեմ»:

Աբովյանցի երկու կանայք, միջամտելով մեր զրուցակցին, ասացին. «Չենք հավաքի, կամքով գնալու են: Բոլորս էլ ընտրելու ենք: Անպայման: Մեր տանը 8 հոգի ենք, բոլորս էլ ընտրելու ենք Րաֆֆի Հովհաննիսյանին»:

Մեր հարցին՝ Աբովյանում Րաֆֆի Հովհաննիսյանը շա՞տ ձայն ունի, նրանք վստահեցրին, որ բոլորն էլ ձայն են տալու նրան:

Թե ինչո՞ւ են նրան ուզում ընտրել՝ կանայք բացատրեցին. «Որովհետեւ արդարություն ենք ուզում, աշխարհին խաղաղություն ենք ուզում, մի քիչ համերաշխություն ենք ուզում, ապրելակերպ ենք ուզում, ազատ շնչել ենք ուզում»: Մեր հարցին՝ հիմա ազատ չե՞ք շնչում, ճնշումնե՞ր կան, կանայք պատասխանեցին. «Հիմնական ճնշումը ոստիկանությունից ա, որ արդար չի առաջին հերթին»:

Րաֆֆի Հովհաննիսյանին քարոզարշավի ժամանակ լացելով մոտեցավ մի կին: Նա նախագահի թեկնածուից տուն էր ուզում. «Տուն չունեեեե՜մ, անտեեեր եեեմ»,- ողբում էր կինը: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ տուն չի կարող տալ, բայց «Օրրանի» միջոցով ինչ-որ օգնություն կտրամադրի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. “ԶԳՈՅՇ ԵՂԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ” !!!
    ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹԻՒՆԵՐԻ ԴԻՏՈՐԹՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼԵՆ ՈՐ ՄԻԱՅՆ ԴԻՏՈՐԹ ԼԻՆԵԼ ՈՐ ՀԱՅ ԱԶԳԸ ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՏԱՐԻ ԵՒ ՅԵՏՈՅ ՆՐԱՆՔ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿԻՐՆԵՐԻ ՀԵՏ “ԶԳՈՅՇ ԵՂԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ”!!!
    ՆՐԱՆՔԵԼՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԱՐՏԱԳԱԽՏԻՑ ԵՒ ՕԼԻԳԱՐԽԱԿԱՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹԻՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐ ՎԵՐՋԻՆ 21 ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆՈՒԹԻՒՆԵՐԸ ՄԻ ՓՈՔՐԱՄԱՍՆԻԿ Է ՉԱՐԱՇԱՀԵԼ ԵՒ ՆՐԱՆՔ ԷԼ ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԱՅԴ ՎԻՃԱԿԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՉԻՆՉ ԳԱՂՏՆԻ ՉԻ ՄՆՈՒՄ ԵՒ ԳԻՏԱԿՑՈՒՄԵՆ “ՀԱՅ ԸՍՓՈՒՐՔԸ” ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ԵՒ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՅՑ ՀԱՅՍՏԱՆՈՒՄ ԽՈՉՆԴՈՏՆԵՐԻ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՒ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏՈՒՄԵՆ ՉԱՐԱՇԱՀԵԼ ՆՐԱՆՑ ԿՈՂՈՊՏԵԼՈՎ ՀԵՌԱՑՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՒ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԴԱՏԻ ԵՒ ՀԱՅ ԱԶԳԻ ԻՐԱՎԱՑԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՈՐ “ԱՐԺԱՆԻ Է ՀԱՅ ԱԶԳԻՆ” !

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728