Լրահոս
Օրվա լրահոսը

Թեքահարթակներ չկան ընտրատեղամասերի մուտքերի մոտ

Փետրվար 17,2013 22:41

Հաշմանդամների համար ընտրատեղամասերի անհարմարությունների մասին Կապանում  բազմիցս է խոսվել եւ ամեն անգամ ընտրություններից առաջ մշտապես բարձրացվել խնդիրը, սակայն հերթական ընտրությունների օրը կրկին փաստելու ենք, որ քաղաքի գրեթե բոլոր ընտրատեղամասերում բացկայում են թեքահարթակները:  Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38  ԸԸՀ-ի նախագահ Սերգեյ Սարգսյանի փոխանցմամբ` այդ առումով իրոք խնդիր կա եւ ընտրատեղամասերում բացակայում են թեքահարթակները, իսկ որոշ ընտրատեղամասերում էլ անհարմարություններ կան տարածքի պայմանների առումով:

Ինչ վերաբերում է ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների կամ այլ բողք-դիմուներին, վերջինիս հավաստմամբ, նմանատիպ բողոքներ ԸԸՀ-ն չի ստացել: «Միայն դժգոհություններ կային ընտրացուցակներում տեղ գտած  Ռուսաստանում գրանցվածների տվյալների առումով, բայց այդ մարդկանց անունները հնարավոր չէ հանել, մարդիկ կարող է  ընտրության օրը գան  ու մասնակցեն»,- նշեց Սերգեյ Սարգսյանը եւ հավելեց, որ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում ընդհանուր առմամբ 50 հազարից ավելի ընտրող կա:

Կապանում տեղակայված է 54 ընտրատեղամաս, որից 21-ը` քաղաքում, իսկ մյուսները տարածաշրջանի գյուղերում: Քաջարանցիները քվեարկելու են իրենց քաղաքում գործող 6 ընտրատեղամասերում, 16 ընտրատեղամաս էլ ընտրության օրը կգործի Մեղրիում եւ Ագարակում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728