Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի քաղաքապետն արձագանքում է իր հրաժարականի մասին տեղեկություններին

Փետրվար 23,2013 17:35

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր հրաժարականի մասին տեղեկություններին արձագանքեց «No comment» արտահայտությամբ:

Նախագահական ընտրություններում Արմավիր քաղաքում Սերժ Սարգսյանը 2864  ձայների տարբերությամբ պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նշենք, որ «Հետքը» հաղորդել է, թե Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է տվել: Արմավիրի ՀՀԿ-ական «Հետքի» աղբյուրը հայտնել էր, որ այս պահին քննարկվում է նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի հարցը:

Ըստ աղբյուրի, երեկ տեղի է ունեցել ավագանու նիստ, որի ժամանակ քաղաքապետ Խլղաթյանը շատ նյարդային վիճակում է եղել և կոպիտ խոսել ու վիրավորել որոշ բաժինների պետերի:

Երեկ էլ Արմավիրի մարզպետի գլխավորությամբ հանրապետականները հավաքվել են Արմավիրում: Հավաքին, որին ներկա են եղել Երևանից ժամանած հանրապետականներ ևս, քննարկել է քաղաքապետ Խլղաթյանի հրաժարականի հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728