Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվել են «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետը և Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանը

Ապրիլ 04,2013 23:30

«Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետին և մաքսանենգության հանցակից Աշոտ Գասպարյանին մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ վերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել 2702.58 կառատ խոշոր չափի ադամանդներ և Դուբայ-Երևան չվերթով տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայան:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով սույն թվականի ապրիլի 4-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ ԱրսենՓափազյանին և Երևան քաղաքի բնակիչ  Աշոտ Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդհոդվածով մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբվերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել 2702.58 կառատ խոշոր չափիª 136.491.137 դրամարժեքով ադամանդներ և 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երևան չվերթով տեղափոխել «Զվարթնոց»օդանավակայան:

Այնուհետև Արսեն Փափազյանն իր ենթակաª ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորներիմաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կարեն Գալստյանին հանձնարարել էօդանավակայանի ուղևորների սպասարկման բարձրակար· սրահում Աշոտ Գասպարյանից ստանալպոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ադամանդները, առանց մաքսային հսկողության ևհայտարարագրման տեղափոխել մաքսային հսկողության գոտուց դուրս և թաքցնելավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի, 09 ՕԼ 080 պ/հավտոմեքենայում, ինչը նա կատարել է, և այն նույն պահին հայտնաբերվել է ՀՀ ազգայինանվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Այսօր Արսեն Փափազյանի և Աշոտ Գասպարյանի նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշվարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց է կիրառելկալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հատուկ քննչական ծառայության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930