Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Սայաթ-Նովա գյուղում

Ապրիլ 14,2013 10:10

Ապրիլի 14-ին, ժամը 00.58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 13 ՏՏ 400 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ոււղևոր՝ 1986թ. ծնված Սիմա Աթաբեկյանին, ով տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930