Լրահոս
Օրվա լրահոսը

Metal Insider. «Սերժ Թանկյանը արվեստի նոր ուղղություն է ստեղծում»

Մայիս 30,2013 20:23

Ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանը փորձում է արվեստի նոր մոտեցումներ գտնել՝ երաժշտությունը միակցելով նկարչությանը: «Մեթալ ինսայդեր»  պարբերականը հայտնում է, որ Թանկյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել իր «Երաժշտական նկարների ժամանակն է» նախագծի մասին:

Նա երաժշտություն է գրում, հետո այդ երաժշտությունը վերածում է աբստրակտ նկարի՝ նկարելու համար օգտագործելով երաժշտական բաղադրիչներ:

Թանկյանն արդեն այդպիսի 17 գործ է արել, բայց դրանցից ոչ բոլորի վրա է բարձրախոսներ ամրակցված ու ոչ բոլորն են նվագում: Օրինակ, «Մեքենան վրաերթի է ենթարկել ինձ» գործը Թանկյանը ստեղծել է իր մեքենայով յոթ անգամ կտավի վրայով անցնելով: Մեկ այլ նկար՝ «Աստղային գիշեր»-ը, նա նկարել է ներկով լի փուչիկները կտավի վրա գցելով:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031