«Ես ուշադիր հետևել եմ վեջրին օրերին Թուրքիայում տեղի ունեցող դեպքերին», – ասել է Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի Թուրքիայի
հետմոնիթորինգային երկխոսության զեկուցող Ժոզետ Դորյուն՝ Թուրքիային կոչ անելով հանդարտեցնել կրքերը և երկխոսության գնալ: Հայտնում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը:
«Ժողովրդավարության մեջ խաղաղ ճանապարհով ցույցերին մասնակցելու իրավունքը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, ինչպես մեր վեհաժողովը վեջերս հիշեցրեց 1925 բանաձևում (ապրիլի 23, 2013թ.): Ոստիկանության ցանկացած գործողություն, եթե այն անհրաժեշտ է, պետք է համարժեք լինի», – ասել է նա:
«Մենք հաշվի ենք առնում իշխանությունների ցուցարարների հետ երկխոսություն սկսելու վերջերս գործադրած ջանքերը: Այս իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է , որը պետք է պահպանվի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


















































