Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայրեր», «Տեսել էր», «Փայլատակում» … Ի՞նչ ֆիլմեր դիտել ամռանը

Հունիս 16,2013 18:25

«Կենսագրական ֆիլմեր շատ եմ դիտում, որովհետև դրանցից շատ բան կա սովորելու: Ալբեր Քամյուի մասին առաջին անգամ ֆիլմով եմ տեղեկություններ իմացել: Չգիտեի, որ ավտովթարից ա մահացել»,-ասում է 20-ամյա ԱրփինեՍտեփանյանը: Հավելում է ՝ սիրում է մելոդրամաներ, հոգեբանական ֆիլմեր, ինչպես ինքն է ասում՝ հիմնականում այնպիսինները, որոնք շատ մտածելու առիթ են տալիս. «Նույնն էլ խորհուրդ եմ տալիս դիտել մյուսներին, օրինակ՝ «Вечное сияние чистого разума-ն, նաև «Ֆրիդա»-ն եմ շատ սիրում»:

«Առավոտ երիտասարդականը» փորձեց պարզել մարդկանցից, թե ինչ ֆիլմեր են նախընտրում դիտել ամռանը և ինչ խորհուրդ տալիս դիտել մյուսներին:
21-ամյա Լիանան նախընտրությունը տալիս է սարսափ ժանրի ֆիլմերին. «Սիրում եմ, երբ մտերիմներով կինոդիտում ենք անցկացնում ամռանը: Օրերը երկար են, եղանակն էլ երեկոյան զով է: Հոգի կանչելու փոխարեն ընկերուհիներով մեկի տանը հավաքվում ենք, և ուշ երեկոյան սարսափ դիտում, բայց խոստովանեմ, որ մենք ավելի շատ վախենում ենք մեր իսկ ձայներից, որ ամբողջ ֆիլմի ընթացքում իրար վախեցնելու համար ենք հանում, քան հենց կոնկրետ ֆիլմից»,-ասում է նա:
Նշենք, որ Ուեսթմինսթրի Համալսարանի գիտնականները իրենց հետազոտության ընթացքում պարզել են, որ «Փայլատակում» (The Shining) ֆիլմը, որը սարսափի ժանրով է, նպաստել է մարդկանց նիհարելուն: Մասնակիցները սարսափ ֆիլմ են դիտել: Պարզվել է, որ հանդիսատեսից յուրաքանչյուրը ֆիլմի դիտման ընթացքում 184 կալորիա է կորցրել: Նմանատիպ ֆիլմերի ցուցակում է նաև «Ծնոտները»՝ 161 կալորիա, «Սղոց»` 133 կալորիա, «Կախարդը Բլեերից»` 105 կալորիա, «Ռեպորտաժ»` 101 կալորիա…
Փաստորեն սարսափ ժանրի ֆիլմերը ոչ միայն լրացնում են մեր ադրենալինի քաղցը, այլև նպաստում են մարդկանց նիհարելուն:
16-ամյ Կարլ Ավետյանը նախընտրում է դիտել կատակերգական, սարսափ ժանրի ֆիլմեր և նույնն էլ խորհուրդ տալիս դիտել ընկերներիսն. «Հետաքրքիր ֆիլմեր են Мальчишник 1,2,3, «Пила» («Տեսել էր»)-ի 1-8 մասերը, Мамы-ն («Մայրեր»), Звонок  («Զանգ») 1, 2-ը»,-ասում է նա և պատմում իր սիրած ֆիլմից ,- «Пила» ֆիլմում հերսոներից ոչ ոք չի գնահատում կյանքն այնպես, ինչպես մահը վերապրելուց հետո։ Հենց դա հասկացան այն երկու տղամարդիկ, որոնք արթնացան փոքր սենյակում՝ շղթաներով կապված։ Նրանց տրված էր ժամանակ, որպեսզի կարողանան մտածել իրենց կատարած սխալների մասին։ Եվ այդտեղից ազատվելու միայն մեկ եղանակ կար. նրանք պետք է կտրեին իրենց ոտքը, որպեսզի կարողանային ազատվել։ Ո՞վ է կանգնած այս ամենի ետևոմ, ինչի՞ համար՝ ահա այս հարցերը կուղեկցեն դիտողին ամբողջ ֆիլմի ընթացքում։ Թող դիտեն այն մարդիկ, ովքեր ուժեղ նյարդեր ունեն»:
23-ամյա Նարեն էլ ամռանը հիմնականում դիտում է ռոմանտիկ պատմություններով ֆիլմեր. «Ամբողջ տարին սովորում ենք, դասերով ենք զբաղված, իսկ ամռանը քիչ թե շատ գլուխներս հանգստացնում ենք: Ստիպեն էլ ամռանը վավարեգրական ֆիլմեր չեմ կարող դիտել, բայց սիրո մասին ՝ հաճույքով»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան
Ֆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930