Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցրավենիք, գազավորված քաղցր ըմպելիքներ, հեռուստացույց եւ համակարգիչ… (Տեսանյութ)

Հունիս 19,2013 19:04

Հայաստանում 1990 թվականից հետո ծնվածներն առողջական բազմաթիվ խնդիրներ ունեն։

Դեռահասների շրջանում տարածված են հատկապես տեսողության եւ կեցվածքի հետ կապված խնդիրները, «Ա1+»-ի հետ զրույցում նշել է «Արաբկիր» բժշկական համալիրի դեռահասների և երեխաների առողջության ինստիտուտի դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան։

«Կա խնդիր նաև երեխաների վարքագծի հետ, երեխաներն ավելի ագրեսիվ են դարձել»,- ասել է նա։

Մասնագետը վստահեցնում են այսօրվա դեռահասները իրենց կազմվածքով տարբերվում են մինչեւ 90- ական թվականները ծնվածներից։

«Ունենք սնուցման խնդիր, կարծես թե այսօր տեսնում ենք փողոցներում և տեսնում ենք նաև հիվանդանոցում, որ ավելի նվազ են, ավելի կարճահասակ են, դա կապված է նաև սննդի հետ։ Ունենք անառողջ սննդային վարքագիծ»,- նշեց «Արաբկիր» բժշկական համալիրի դեռահասների և երեխաների առողջության ինստիտուտի դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան։

Քաղցրավենիք, գազավորված քաղցր ըմպելիքներ օգտագործելուն, արտաքին միջավայրի ոչ բարենպաստ գործոններին զուգահեռ, դեռահասները չեն զբաղվում նաև սպորտով, 2 ժամից ավել անցկացնում են հեռուստացույցի եւ համակարգչի առջև, որը նույնպես ազդում է առողջության վրա։

 

Մանրամասները՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930