Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձություն էր, իսկ մենք այն ավարտեցինք սիրով». Պատմությունը շարունակվում է

Հուլիս 05,2013 17:53

Աշխատանքային անձնակազմով գնացել էին Աշտարակի ձոր, այդտեղ էլ` սար ու ձորի մեջ Դավիթն ասաց Զառային. «Սար ու ձոր չեմ ընկնում, կարճ ասած սիրում եմ քեզ»: Մեկ տարի առաջ էր, երբ «Առավոտ երիտասարդականը» անդրադարձավ Զառայի և Դավիթի սիրո պատմությունը: Ու ինչպես ցանկացած սիրո պատմություն, նրանցը ևս ունի շարունակություն, պատմություն: Հիշեցինք , որ Դավիթը ծառայում էր հայոց բանակում: Զառան տխրում էր ու սպասում նրան: Հիմա սրանք անցյալում են: Երկու տարին լրացավ, ու Դավիթը վերադաձավ իր պարտքը կատարած: «Առավոտ երիտասարդականի» զրուցակիցը կրկին Զառա է`  իր ապրումներով, պատմություններով: Նա փաստում է, որ երկու տարիները շատ դժվար անցան՝ թե իր, թե Դավիթի համար . «Հետ եմ նայում, ու ինձ թվում է, թե շատ արագ է անցել ամեն ինչ»,- ասում է նա: Քանի որ Զառան անհամբեր անձնավորություն է, ինքն էլ է իր վրա զարմանում է, թե ինչպես սպասեց մի ամբողջ 2 տարի:

Անկեղծանում է, որ եղել են պահեր , երբ իրեն թվացել է, որ չի կարողանում սպասել. «Բանակը մեզ շատ լավ բան տվեց. մեր սերը ավելի ուժեղացրեց և ամրացրեց, մենք սկսեցին ավելի շատ գնահատել միմյանց, ավելի ուժեղ սիրել, ոչինչ չվերցրեց, հակառակը`ավելին տվեց: Սա փորձություն էր, իսկ մենք այն ավարտեցինք սիրով»:11519_532888480092603_878168383_n

Ինչպես բոլոր զինծառայողները` Դավիթը նույնպես երկու տարիների ընթաքցքում ունեցել է արձակուրդներ, բայց Զառայի համար դրանք եղել են անակնկալներ` մեծ, սիրով ու արցունքներով: Առաջին արձակուրդի ժամանակ աղջիկը վատառողջ էր, տանեցիները միայն գիտեին, որ Դավիթը արձուրդ է գալու: Հորդորում էին աղջկան , որ իրեն կարգի բերի, միգուցե հյուրեր ունենա, իսկ Զառան, ի պատասխան ծնողների խնդրանքին, հունից դուրս է գալիս ու փակվում սենյակում. «Մեկ էլ տարօրինակ ձայներ լսեցի ու տեսնեմ՝ Դավիթը զինվորական հագուստով մտավ սենյակ. շոկի մեջ էի ու ավելի ուժեղ սկսեցի լաց լինել, ինձ թվաց փախել է, ասում էի՝ հետ գնա, ինչի՞ ես եկել, մինչև չտեսա հրամանը, չհավատացի, որ օրինական արձակուրդ էր»:

Զառան, երբ փողոցում տեսնում էր զինվորներ, մտքում ասում է . «Գոնե Դավը լինի կամ մի օր փողոցում տեսնեմ իրան»: Միակ դեպքն է, որ չի արտասվել ու լայն ժպիտով է հիշում: Առօրյա գնումներն է կատարում, փողոցն անցնելուց նկատում է, որ զինվոր է անցնում. մի հայացք է գցում ու անցնում. «Ու ինչ-որ բան նորից ստիպեց նայել զինվորի կողմը, ու հենց Դավիթն էր, որ կար»,-  ուրախությունը դժվարանում է նկարագրել:

Բոլոր այն աղջիկներն, ովքեր սպասում են իրենց զինվորին,  Զառան խորհուրդ է  տալիս  լինել պինդ,  վստահել իրենց սիրելիներին, նրանց կողքին լինեն ամեն հարցում, երկու տարվա ընթացքում չվախենան ոչնչից. «Որովհետր ոչ մի աղջիկ իրականում չի պատկերցնում, թե ինչ դժվար է բանակում տղաների համար»:

Շարունակելի…

 

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031