Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական «Եթե բոլորը…» ֆիլմը արժանացել է Շուկշինյան 15-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին

Հուլիս 23,2013 10:46 Share

Ալթայում` հուլիսի 17-21-ը  անցկացված ամենամյա Շուկշինյան համառուսաստանյան  15-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը (առաջին անգամ փառատոնի պատմության մեջ) միաժամանակ տրվել է  երկու ֆիլմի. ավանդական ռեւնեւյան հասպիսե (յաշմա) գավաթները  շնորհվեցին  Ալեքսանդր Կաստկինի եւ Նատալյա Նազարովայի «Աղջիկը» եւ  Նատալյա Բելյաուսկենեի եւ Միքայել Պողսյանի հայկական «Եթե բոլորը…» ֆիլմերին: Հիշեցնենք, որ արդեն 15 տարի է Ալթայում այս փառատոնը իրականցվում է «Շուկշինյան օրերի» շրջանակներում: Ամեն տարի, մեծ գրողի երկրպագուները հավաքվում են այստեղ` մեծարելու նրա հիշատակը:

Նշենք, որ գլխավոր մրցանակի համար ներկայցված  են եղել նաեւ Նիկոլայ Լեբեդեւի «Լեգենդ թիվ 17», Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում», Պավել Պարխոմենկոյի «Գագարին.Առաջինը տիեզերք», Ալեքսանդր Կարպիլովսկու «Մասնավոր պիոներական» ֆիլմերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել