Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նոր եւ էժան դեղերը որակապես զիջում են նախկիններին

Հուլիս 31,2013 12:09

Եվրոպական արտադրության մի խումբ դեղեր, որոնք պետպատվերի շրջանակներում անվճար տրամադրվում էին հիվանդներին, այս տարվանից փոխարինվել են հնդկական արտադրության դեղորայքով, որոնց որակը, սակայն, կասկածելի է։ Այսպես օրինակ, ֆրանսիական հայտնի «ՍԵՌՎԻԵ» ֆիրմայի «Դիաբետոն» եւ «Սանոֆի Սվենտիս» ֆիրմայի «Ամարիլ» հակադիաբետիկ հաբերից պետությունն այլեւս հրաժարվել է եւ շաքարախտով հիվանդներին տրամադրում է հնդկական ոչ հայտնի «Պերդաման ֆարմասյութիքալ» ֆիրմայի հաբերը՝ «Դիազոն ՄՌ» եւ «Դիամար Մ», որոնք ձեռք է բերում շատ ավելի էժան գներով։ Եւ ահա մեզ ահազանգում են, որ հնդկական այս դեղերը չեն իջեցնում հիվանդի շաքարի տոկոսը։ Ավելին, դեղն ընդունելուց հետո նրանց մոտ հաճախ ի հայտ են գալիս կողմնակի ռեակցիաներ՝ սրտխառնոց, մաշկային ցան, մկանային ցավեր, գանգատներ աղեստամոքսային տրակտից։ Արդյունքում, բժիշկները երբեմն ստիպված են լինում հիվանդներին «Ինսուլին» նշանակել, ինչը նշանակում է, որ տվյալ հիվանդը դառնում է ինսուլինակախյալ, իսկ պետությունը ստիպված է լինում նրան արդեն առավել թանկարժեք ինսուլինով ապահովել։ Այս խնդրի առնչությամբ փորձեցինք զրուցել բժիշկ-էնդոկրինոլոգների հետ։ Թեեւ նրանցից շատերը հիվանդների հետ անկեղծանում են՝ դժգոհելով հնդկական արտադրության դեղերի որակից, հրապարակման համար խոսել հրաժարվեցին։ Ակնհայտ է սակայն, որ այս նոր՝ «Դիազոն ՄՌ» եւ «Դիամար Մ» դեղերի մասին դրական կարծիք ունենալու դեպքում բժիշկները չէին խուսափի դա հայտնելուց։ Երեւանի պոլիկլինիկաներից մեկում աշխատող էնդոկրինոլոգը մեզ հետ զրուցեց՝ անուն-ազգանունը չհրապարակելու պայմանով։ Առաջին բանը, որ նա մատնանշեց, հետեւյալն էր. վերը նշված հնդկական ընկերությունը առողջապահության ոլորտում անհայտ է, իսկ նրա արտադրած եւ հայաստանցի հիվանդներին տրամադրվող հաբերի մասին բժշկուհին որեւէ տեղեկություն չի կարողացել գտնել ոչ նախկին ԽՍՀՄ երկրների, ոչ էլ համաշխարհային դեղերի մասին տեղեկատուներում։ Ինչ վերաբերում է հնդկական դեղերի ազդեցությանը, ապա մասնագետի խոսքով՝ դեռ վաղ է վերջնական կարծիք հայտնել:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031