Ինչպես Aravot.am-ին ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ավելի վաղ քաղաքապետարանի դիմացից ոստիկանություն տարված 4 ակտիվիստներից ոստիկանները ոգելից խմիչքի հոտ են առել:
Թեեւ այս պահին ակտիվիստներին ստուգման են տարել, պարոն Օսիպյանը պնդում է, որ ոստիկանները ակտիվիստների պահվածքից էլ են նկատել, որ նրանք սթափ վիճակում չեն եղել: Պարոն Օսիպյանը նաեւ ասաց, որ քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժին տարված ակտիվիստ Միհրանը իսկապես քաղաքապետարանի դիմաց կարմիր գծանշանների գծման աշխատանքներ է իրականացրել եւ դա երեւում է ոստիկանության կողմից արված տեսանյութերում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ https://jfhr.am-ի


















































