Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում հասարակական տրանսպորտի սակագնի թանկացում չի սպասվում

Օգոստոս 08,2013 18:49 Share

Կապանում գործող հասարակական տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու: Այս մասին այսօր Aravot.am-ին փոխանցեց Կապանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի փողոցային լուսավորության եւ ճանապարհատրանսպորտային ծառայության բաժնի պետ Աշոտ Ոսկանյանը: «Ո՛չ նման հայտ են ներկայացրել, ո՛չ էլ մենք թույլ կտանք ուղեվարձի թանկացում տեղի ունենա»,- նշեց պարոն Ոսկանյանը:

Փաստորեն Կապանը Երեւանի օրինակին չի հետեւի եւ դժգոհությունների ալիք չի բարձրանա մարզկենտրոնում, համենայնդեպս, մոտ ժամանակներս: Կապանում գործող 5 երթուղային գծերը սպասարկող միկրոավտոբուսների ուղեվարձերը շարունակելու են 100 դրամ մնալ: Իսկ Կապան-Վաչագան երթուղային գիծը սպասարկող միկրոավտոբուսի ուղեվարձը՝ 150 դրամ: Միկրոավտոբուսների ուղեվարձը 100 դրամ էր դարձել դեռեւս մոտ մեկ տարի առաջ, ինչից շատ կապանցիներ դժգոհ էին՝ գտնելով, որ մայրաքաղաքի համեմատ Կապանի համար ուղեվարձի գինը թանկ է: Աշոտ Ոսկանյանի խոսքով՝ մոտ մեկ տարի առաջ հայտ ներկայացրել էր միայն մեկ ընկերություն, որն առաջարկել էր հին մեքենաները փոխարինել նոր մեքենաներով եւ բարելավել սպասարկումը, ինչով էլ պայմանավորված էր սակագնի թանկացումը:

Իսկ ավտոբուսների ուղեվարձերի թանկացում տեղի չի ունեցել այն ժամանակ, ներկայումս էլ սակագնի բարձրացում չի նախատեսվում: Կապանի համար 6 եւ համար 8 ավտոբուսները շարունակելու են սպասարկել 50 դրամ ուղեվարձով:

Իսկ Կապան-Կավարտ երթուղին սպասարկող համար 1 ավտոբուսի ուղեվարձը 100 դրամ է՝ հաշվի առնելով հեռավորությունն ու ճանապարհների անմխիթար լինելու հանգամանքը: Կապանցիները ուղեվարձի սակագնի կտրուկ փոփոխություններ չեն նկատել նաեւ տաքսի ծառայություններից օգտվելիս:

Կապանում գործող «Դիո» եւ «Կապան» տաքսի ծառայությունների ուղեվարձի նվազագույն սակագինը 500 դրամ է: «Կապան» տաքսին 500 դրամ սահմանել է 1-4 կմ-ի համար, իսկ «Դիո»-ն՝ 1-5 կմ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031