Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Jazz Journal. Լենա Շամամյանի համերգը Ստամբուլում հիշեցնում էր խայտառակ անցյալը

Օգոստոս 08,2013 19:15

«Ջազ ջուրնալ» հանդեսն անդրադառնալով այս տարվա Ստամբուլի ջազային փառատոնին, որը 1994թ. սկսած անցկացվում է ամեն տարի հուլիսի առաջին կեսին, գրում է նաև սիրիահայ երգչուհի Լենա Շամամյանի ելույթի մասին:

Հուլիսի 18-ին Յըլդըզ պալատում տեղի ունեցած համերգը հանդեսն այսպես է նկարագրում`այս սիրիահայ երգչուհու համերգը, որի ընտանիքը 1915թ. փախել էր Թուրքիայից, լցրել էր պատմական մթնոլորտով, որը ստիպում էր հիշել Օսմանյան կայսրության խայտառակ էջերը: Նա անմոռանալի վարքով մի երգ նվիրեց հայ լրագրող Հրանտ Դինքին, որին սպանել են 2007թ., ինչպես նաև Գեզի զբոսայգու ցուցարարներին և ևս մեկ երգ` Դամասկոսին ու Հալեպին:

Այս քաղցրադառը համերգում, ինչպես գրում է հանդեսը, Շամամյանը հանդես էր գալիս դաշնակահար Թուլուղ Թըրփանի, քանոնահար Գյոքսել Բաքթագիրի
և Թուրքիայի լավագույն թավջութակահարներից մեկի` Ուզեր Արքունի հետ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031