Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցն ազատված է աշխատանքից

Օգոստոս 26,2013 23:04

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցն արդեն ազատված է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին մեզ տեղեկացրեցին Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի  բաժնից:

Արա Դոլունցն աշխատանքից ազատման դիմում գրել էր  օգոստոսի 22-ին:

Թե ո՞վ կզբաղեցնի Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը,  դեռ որոշված չէ: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են իրական շրջանառվող այն լուրերը, որ Արա Դոլունցին կփոխարինի «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ստեփան Բաղդասարյանը: Մարզպետը տեղեկացրեց, որ նման բան չկա, այս պահին  Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը դեռ թափուր է եւ հստակ որոշված չէ, թե ով է զբաղեցնելու նրա պաշտոնը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031