Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյան. ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն որեւէ աջակցություն չունեն Սյունիքում

Օգոստոս 29,2013 17:21

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն որոշեցին չմասնակցել՝ պատճառաբանելով, որ դա ամենասարսափելի ընտրատարածքն է՝ կեղծիքների առումով:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հեգնեց ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին. «Ցանկացած մի քիչ տրամաբանող մարդու համար պարզ է, որ ցանկացած հայտարարություն այս պարագայում ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կարող էին անել, իսկ իրական պատճառն այն է, որ որեւէ աջակցություն այդ քաղաքական ուժերը չունեն այդ մարզում: Ոչ թեկնածու ունեն, ոչ հեղինակություն ունեն, ոչ մի բան էլ չունեն: Այդ նույնն է, որ ասում են՝ ամեն գյուղում մի հատ գիժ կա, ամեն գիժն ասի՝ ես չեմ մասնակցում, որովհետեւ կեղծելու են: Չունի ռեսուրս, չեն ընտրելու իրեն, պարզ չի՞: Սրանց էլ պարզ է, որ չեն ընտրելու: Ամեն հայտարարություն էլ կարելի է անել: Սաղ որ հնարավորություն ունենային ընտրվելու, չէի՞ն մասնակցի:

«Ժառանգությունը» մասնակցում է, որովհետեւ «Ժառանգությունը» վերջին ընտրությունների ժամանակ որոշակի արդյունք ցույց է տվել: Հույս ունի, որ այդ արդյունքը կարող է կրկնել՝ այդքան բան: Էդ ո՞նց է, որ ընդդիմության ասածը հալած յուղի տեղ եք ընդունում, իսկ իշխանությունն ինչ ասում է՝ անպայման սխալ է»

Մանվել Բադեյանը նաեւ նշեց, որ բոլորը խոսում են ընտրությունները կեղծելու մասին եւ հարցեր են տալիս այդ թեմաներով, մինչդեռ, օրինակ, ոչ մի լրագրող չի ասի, որ ինքը մասնակցել է ընտրությունների կեղծմանը՝ կաշառք վերցնելով, վախենալով. «Մյուսները լրագրողներից վատը չեն: Եթե լրագրողները չեն վերցրել, ուրեմն մյուսներն էլ չեն վերցրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031