Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյանը` Փաստաբանների պալատի նախագահ

Սեպտեմբեր 14,2013 21:36

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի  ընտրությունների հաշվիչ հանձնաժողովն ավարտեց ձայների հաշվարկը եւ քիչ անց պաշտոնապես կհայտարարի, որ Արա Զոհրաբյանն ընտրվել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ:

Ձայները բաժանվել են հետեւյալ կերպ`Արա Զոհրաբյան`714, Տիգրան Աթանեսյան` 94, Կրոմվել Գրիգորյան` 84: 19 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Սրանք այն քվեաթերթիկներն են, որոնցում կամ նշում չկար, կամ «ծիտիկը» դրված էր մի քանի թեկնածուի անվան դիմաց:

Չնայած հաշվիչ հանձնաժողովը խոստացել էր, որ ընտրության արդյունքները կհրապարակեն կեսգիշերին մոտ, ժամը 21.20 արդյունքներն արդեն հայտնի էին:

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30