Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկի տեղեկություններով՝ ՕԵԿ-ը պառակտվել է

Սեպտեմբեր 19,2013 22:43

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այսօր հանրահավաքի ժամանակ ասաց, որ առաջիկայում պատրաստվում են հանդիպում պահանջել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից:

«Եվ ահա՝ ինչ ենք ասելու, վատ եք աշխատում, չկարողացաք, գնում եք այս աթոռից: Բոլորին, մենք անպիտան մարդ չունենք, ով վատ է աշխատել, պիտի գնա: Մենք իմ ու քո չենք անում»,- ասաց պարոն Սարգսյանը:

Հետո անդրադարձավ ՕԵԿ-ին. «Մի կուսակցություն կա, օրինաց կամ հորինած երկիր: Այդ կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանը անընդհատ պնդում է, թե ազատամարտիկները երկու խմբի են բաժանվել, սոցիալական խնդիր ունեն լուծելու, եկեք այս ինչ ակումբում հավաքվենք եւ բանավիճենք: Տեղեկացնում եմ Օրինաց երկիր կուսակցության ղեկավարությանը՝ լսել ենք, որ այդ կուսակցությունը պառակտվել է, բաժանվել երկու մասի: Մի մասը պահանջում են, որ լեսբուհիները ակտիվանան Հայաստանում, մյուս մասը՝ համասեռամոլները: Որ պահին այդ քննարկումը տեղի կունենա, մենք՝ ազատամարտիկներով կգանք, կմասնակցենք Օրինաց երկրի քննարկումներին»:

Պարոն Սարգսյանը նաեւ դժգոհեց, որ որոշ կուսակցություններ միայն  «պոչ խաղացնելով» են  զբաղված. «Բոլոր այն կնաբարո հայտարարությունները՝ եթե մենք կտրուկ  քայլեր անենք գործող իշխանությունների դեմ կվտանգենք պետականության դեմ, խաբկանք է: Պետականությունը վտանգված է, քանի որ իշխանություններն ապօրինի են: Մարդկանց անիրավի ձերբակալում են, Հայաստանի դպրոցները աղետալի վիճակում են: Իշխանությունների հովանավորությամբ հայ ուսուցիչը ընտրությունից ընտրություն դպրոցի տնօրենի հետ միասին զբաղվում է ընտրակեղծիքներով, սեփական ներքնաշորում անգամ քվեաթերթիկ է թաքցնում, համապատասխան պահին լցոնում քվեատուփը: Հիվանդ երեխաներին բանակ են զորակոչում: Երեւանում գործող գիշերային ակումբներ կան, որտեղ թույլատրում են միայն օտարերկրացիների ու աղջիկների մուտքը, այն կանանց, ում ամուսինները արտասահման են գնացել… ուզում եմ հարցնել պետության անվտանգությամբ մտահոգ կուսակցություններին, սրանից այն կողմ էլ ի՞նչ եք ուզում, երբ պետական արժեքները ոտնատակ են տրվում, եւ ձեզնից յուրաքանչյուրը շատ լավ գիտի, որ Սերժիկ Սարգսյանի վարչախումբն ի վիճակի չէ պետական նշանակության որեւէ հարց լուծելու»:

Պարոն Սարգսյանը չմոռացավ նաեւ օլիգարխներին. «Մենք ոչ ոքի փողերը չենք հաշվում…բայց կարող եմ ասել, որ դուք երկար չեք կարող գոյատեւել Սերժիկի եւ Ռոբերտի ստեղծած ոհմակի օրենքներով, շատերդ ձեր սեփական փորձով գիտեք, որ այս կռվում հաղթելու են փեսա Միշիկները, եղբայր Սաշիկները»: Նա վերջում կոչ արեց նաեւ օլիգարխներին միանալ իրենց պայքարին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30