Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքում տեղի է ունեցել «Խաչքարների` հայկական քարե խաչերի արվեստը» ցուցահանդեսը

Սեպտեմբեր 24,2013 20:14

Սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքում տեղի է ունեցել «Խաչքարների` հայկական քարե խաչերի արվեստը» ցուցահանդեսը:

Միջոցառմանը ներկա է եղել Ֆրանսիայի Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ, Կոմպիենի քաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության շրջանակի անդամ Ֆիլիպ Մարինին:

Բացման արարողությանը նախորդել է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվել է «Արցախ՝ հայկական  արվեստի և ավանդույթների պարտեզ» գիրքը, իսկ գիտնական Տիգրան Կույումջյանը միջոցառման մասնակիցներին ծանոթացրել է Արցախի մանրանկարչության հետ:

Ցուցահանդեսը կգործի Կոմպիեն քաղաքում մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը:

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30