Բնապահպան ակտիվիստների շարքում կանգնած Մարիամ Գիշյանը, որը եւս եկել էր կառավարության շենքի մոտ մասնակցելու ի պաշտպանություն Թեղուտի կազմակերպված երթին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ամեն ինչի մեղավորը նախագահն է, երկիրը ծախում է, բնությունը ծախում է, ծախում է մարդկանց թունավորման միջոցով, նրան պետք է, որ Թեղուտը բացվի, որ ժողովուրդը միանգամից ջնջվի, գենոցիդը կատարյալ լինի: Սերժ Սարգսյանն է անում, վարչապետն է անում, քաղաքապետն է անում, բոլորն իրենց ձեռքի գործն է, որ ժողովրդին ջնջեն: Ջնջում են ժողովրդին, որովհետեւ Հայաստանն առանց հայերի է պետք, որ Հայաստանը վաճառեն գնան»:
Մարիամ Գիշյանը նաեւ նշեց, որ ինքը Լալայանց 30-ի բնակիչ է եղել ու նախագահի հրամանով տունը զավթել են, իրեն թողել փողոցում…
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ



















































հետաքրքիր է, թե սենց տխմարությունները ո՞նց եք սենց հավեսով տպում: