Այսօր ժամը 5-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում պետք է կայանար պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործի քննությունը: Բողոքարկվում է նրան կալանքի տակ պահելու որոշումը։
Մինչ դատական քննությունը՝ ազատամարտիկները եւ նրանց կողմնակիցները հավաքվել էին դատարանի շրջակայքում: Դատական նիստը պետք է դռնփակ լիներ, բայց ազատամարտիկներն ու նրանց կողմնակիցները ներխուժեցին նիստերի դահլիճ:
Սակայն Վ. Ավետիսյանի փաստաբանը հորդորեց նրանց դուրս գալ դահլիճից, որպեսզի նիստը չհետաձգվի: Իսկ ազատամարտիկներից մեկը հայտարարեց, որ Վոլոդյա Ավետիսյանն է ուզում, որ իրենք դուրս գան: Այժմ ազատամարտիկները եւ Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցները սպասում են դրսում՝ դատարանի դռների դիմաց:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: