Լրահոս
Օրվա լրահոսը

Asbarez. Հայկական Մրենը՝ վտանգված հուշարձանների ցուցակում

Հոկտեմբեր 10,2013 19:46

Կարսի 7-րդ դարի Մրենի հայկական տաճարը ներառվել է «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» վտանգված հուշարձանների 2014թ. ցուցակի մեջ: Հայտնում է «Ասպարեզ» թերթը:

Մրեն Տաճարը գտնվում է Հայաստանի սահմանից ոչ հեռու նույնանուն պատմական քաղաքում՝ Ախուրյան գետից մոտ 1,5կմ դեպի արևմուտք:

2014թ. վտանգված հուշարձանների ցուցակում 41 երկրներից ներառվել են 67 կոթողներ, որոնք թվագրված են հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարը:

2014թ. ցուցակում ընդգրկված են այն կոթողները, որոնք հակամարտությունների, աղետների, ռեսուրսների բացակայության, զարգացման խոչընդոտների (քաղաքային, գյուղական, զբոսաշրջության) և մշակութային ավանդույթների կորստի պատճառով կանգնած են պահպանման խնդիրների առջև:

Ցուցակը միջազգային հանրությանը ուշադրություն է հրավիրում ավերման եզրին կանգնած կոթողների վրա և կոչ է անում քայլեր ձեռնարկել դրանք պահպանելու համար:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031