Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները

Ապրիլ 28,2026 17:28 Share

Ermenihaber. Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Զամին Ալիևը և Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առևտրի ներկայացուցիչ Թամերլան Թագիևն այցելել են Կարսի առևտրաարդյունաբերական պալատ։

Կարսի առևտրաարդյունաբերական պալատի (KATSO) նախագահ Քադիր Բոզանը խոսել է այն քայլերից, որոնք կամրապնդեն Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները տնտեսական ոլորտում։ Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ամուր եղբայրական կապերն էլ ավելի կամրապնդվեն տնտեսական համագործակցության միջոցով։

Խորհրդակցություններ են անցկացվել երկու երկրների առևտրային հարաբերությունների զարգացման, փոխադարձ առևտրային ներդրումների ու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները զարգացնելու վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Կարսի ու Բաքվի միջև ուղիղ չվերթների մեկնարկին և նշվել է, որ այդ քայլը կբարձրացնի ինչպես առևտրային ակտիվությունը, այնպես էլ զբոսաշրջային ներուժը։

Ընդգծվել է նաև, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչումը կբարձրացնի Կարսի ռազմավարական նշանակությունը և կամրապնդի քաղաքի ներուժը՝ դառնալու լոգիստիկ կենտրոն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930