Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը ընդունել է Ռիգայի քաղաքապետ, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովին

Հոկտեմբեր 12,2013 14:17

Նախագահը ողջունել է Ռիգայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ վերջին երեք տարիներին Երևանի և Ռիգայի իշխանությունների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ, իսկ ընթացիկ տարում ստորագրված Երևանի և Ռիգայի եղբայրացման մասին համաձայնագիրն ամուր հիմքեր է ստեղծել երկու երկրների մայրաքաղաքների համագործակցությունը տարբեր ոլորտներում զարգացնելու համար:

Հանրապետության Նախագահը ողջունել է նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովին Ռիգայի քաղաքապետի մասնակցությունը:

Սերժ Սարգսյանի խոսքով, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունն ստանձնած Հայաստանի համար շատ կարևոր է նաև տեղական ինքնակառավարման մարմինների կայացումն ու զարգացումը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը: Նախագահը հաջողություններ է մաղթել քաղաքապետ Ուշակովին՝ իր ամենօրյա գործունեության մեջ և նաև Երևանի ու Ռիգայի միջև բարեկամական կապերի սերտացման գործում:

ՀՀ Աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031