Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի ձեռքից տեսախցիկը խլել է Երեւանի ոստիկանապետը. Hraparak.am

Դեկտեմբեր 02,2013 19:19

«Հրապարակի» լրագրող Վարդան Մինասյանը պատմել է, թե ինչ է կատարվել իր հետ. «Նկատեցի, որ ոստիկանները բռնի ուժով մեքենան են նստեցնում Վարդգես Գասպարիին, վազեցի, որ տեսագրեմ: «Հրեշտակները» հայտնվեցին դիմացս, ասացի՝ լավ, մյուս կողմով կանցնեմ: Այդ պահին ոստիկանները կրկին բռնի ուժով մեքենան էին նստեցնում Լեւոն Բարսեղյանին: Տեսախցիկս պարզեցի, որ նկարեմ, առջեւումս հայտնվեց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով առանց որեւէ բան ասելու ձեռքիցս խլեց տեսախցիկը: Այդ պահին ոստիկանական մեքենայից երկու հոգի դուրս եկան եւ ինձ էլ առեւանգեցին: Մեքենայում էին նաեւ Դանիել Իոաննիսյանը, 15 եւ 17 տարեկան երկու անչափահաս, եւս երկու աղջիկ եւ 3 ակտիվիստ:

Մինչ հեռախոսով փորձում էի Hraparak.am-ին պատմել, թե ինչ է կատարվում, ավտոմեքենայում խառնաշփոթ սկսվեց. ոստիկանները սկսեցին դաժանորեն ծեծել կողքս նստած 2 հոգուն, հաջորդ պահին մի հարված էլ ինձ հասավ: Սերոժիկ անունով ոստիկանական հագուստով մի լպրծուկ ներս մտավ ու հարվածեց ծնոտիս: Ի վերջո, կրքերը հանդարտվեցին, բոլորիս ձեռնաշղթաներ հագցրին ու տարան Կենտրոնի ոստիկանություն: Ի դեպ, սկսած Աշոտ Կարապետյանից մինչեւ քննիչը, բոլորին տեղեկացրել եմ, որ լրագրող եմ:

Ոստիկանությունում, թվում էր՝ ամեն ինչ կարգին է. ոչ մի բռնություն, ոչ մի սադրանք, մեկ էլ մի պահ մի քանի հոգի ներս մտան՝ հարցնելով. լրագրող կա՞: Ասացի՝ ես եմ: Այստեղ սկսվեց ամենասարսափելին: Բոլորի ուշադրությունը կենտրոնացավ ինձ վրա՝ ասես կողքս մարդիկ չլինեին: «Առաջինը լրագրողի թղթերը լրացրու», «Լրագրողի գործը դեռ պատրաստ չէ», «Ի՞նչ եղավ էդ լրագրողի գործը», եւ այսպես շարունակ, ամենատարբեր աստիճանի ոստիկաններ հերթով մտնում էին քննիչի սենյակ ու հարցուփորձ անում»:

Ասում եմ. «Այսքան սպասել եմ, էլի կսպասեմ, անչափահաս երեխա կա, թղթերը լրացրեք, թողեք գնա»: Բայց իրենց հանձնարարված էր առաջինը լրագրողին թողնել:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031