Լրահոս
Օրվա լրահոսը

Սևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մետր ներքև գլորվելով` բախվել ծառերին

Հունվար 14,2014 10:31

Հունվարի 14-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապ օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի У095ЕТ56 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մետր ներքև գլորվելով` բախվել ծառերին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տարբեր մարմնական վնասվածքներով Դիլիջան քաղաքի ԲԿ է տեղափոխվել 1990թ. ծնված Ս. Գ.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031