Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են

Հունվար 14,2014 17:30
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են գիշերը տեղացած ձյան մաքրման աշխատանքները:

Կոմունալ տնտեսության պատասխանատուների խոսքով՝ գործընթացն ավելի արդյունավետ է դարձել տեղումների դադարով պայմանավորված: Ձնամաքրման աշխատանքների համար կենտրոնացվել են ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական միջոցներ, որոնք համաչափ բաշխվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում ու բակային տարածքներում:

ժամը 10:00 – ից մինչև 13:30-ի  դրությամբ  օգտագործվել է ավելի քան 127 տոննա աղ և ավելի քան 251 խմ ավազ։ Այս պահին մայրաքաղաքի բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են:

Աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031