Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Եղանակի ճշգրիտ կանխատեսումը թույլ է տալիս, որ Երեւանի քաղաքապետարանն էլ ձյունը չեկած` մաքրի»

Ապրիլ 24,2017 17:54

Ձյունը կմաքրեն տեղալուց մեկ ժամ առաջ: Սա «Ելք»-ի նախընտրական խոստումներից է: Ընտրվելու դեպքում, թե ինչպես է «Ելք»-ի քաղաքապետը իրականացնելու խոստումը` ձյունը օդի՞ց է բռնելու կամ ձնաբեր ամպերն է ցրելու, դաշինքով ավագանու թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հումորի եւ ուշադրություն հրավիրելու համար են այդպես նշել, բայց, իրականում, ըստ Արայիկ Հարությունյանի, ուսումնասիրել են Կանադայի փորձը, որտեղ ձյունը տեղալուց առաջ փողոցները պատվում է հատուկ նյութով, ինչը հնարավորություն է տալիս, ձյան մաքրման աշխատանքներն ավելի արդյունավետ ու հեշտ կազմակերպել:

Սանմաքրման համար բյուջեից տրամադրվող ներկայիս գումարներն արդյոք կբավականացնե՞ն, որպեսզի «Ելք»-ը ներդնի միջազգային փորձը,

Aravot.am-ի հարցին, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը պատասխանեց. «Մեկ ժամ առաջ, թե երեք ժամ առաջ, նախապատրաստվել պետք է, թե ոչ, այո` պետք է»:

Ըստ պարոն Պիպոյանի, ձնամաքրման աշխատանքներում «իսկապես ունենք լուրջ թերացում»:

«Մենք, ունենալով եղանակի բավականին ճշգրիտ կանխատեսում, չենք կարողանում այդ աշխատանքներն արդյունավետ կազմակերպել: Եթե առաջին փաթիլներին զուգահեռ սկսենք մաքրման աշխատանք, դա արդեն ճիշտ մոտեցում է»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով, ոչ թե պետք է անդրադառնալ Կանադայի փորձին, այլ` մեր փորձին. «Մասնավորապես, իրականում մեր ունեցած ռեսուրսով, մեր շարժակազմերով կարելի է ոչ թե բարդ վիճակի հասցնել, նոր որոշել գործել, այլ` ի սկզբանե պատրաստվել եւ սկսել աշխատանքի իրականացում: Մեզ մոտ ավելի օպերատիվ, մեծածավալ, մարդկային ռեսուրսների ընդգրկման խնդիրն է, գործընթացում մասնավոր սեգմենտի ներգրավման պարտավորությունների սահմանման խնդիրն է: Գործընթացին րոպեական գնահատական տալ չեմ ցանկանում, բայց միանշանակ կարող եմ ասել, որ այդ ոլորտում բարեփոխում անելու կարիք կա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930