Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երիտասարդների համարձակ ֆիլմը՝ միջազգային փառատոնում․ (Տեսանյութ)

Հունվար 21,2014 21:12

Հունվարի 26-ին «Գոթենբորգի» միջազգային կինոփառատոնում կկայանա «Ռոմանտիկները»  նոր, գեղարվեստական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Սա երիտասարդ ռեժիսորներ Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի առաջին համատեղ աշխատանքն է։

Ինչ վերաբերվում է Գոթենբորգի միջազգային կինոփառատոնին, այն անցկացվում է 37-րդ անգամ եւ համարվում է Եվրոպայի խոշորագույն կինոփառատոներից մեկը։

«Ռոմանտիկներն» իրականացվել է Այսօր-Պլյուս ֆիլմարտադրության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Գոթենբորգի կինոհիմնադրամի, Արեւելաեվրոպական կինոալիանսի եւ այլ ընկերությունների աջակցությամբ։

Գլխավոր  հերոսներին մարմնավորել են Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը: Նկարահանվել են նաեւ Կարեն Խոսրովյանը, Դեվիդ Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանելյանը, Հակոբ Մանուկյանը, Արթուր Ղալումյանը և Րաֆֆի Էլլիոթը։

Պատմությունը երիտասարդ դերասանի մասին է, որը պատրաստվում է մեկնել ԱՄՆ եւ իր մտերիմ ընկերների հետ հրաժեշտի խնջույք է կազմակերպում, սակայն չնախատեսված եւ անհեթեթ դեպքերի շղթան բերում է ողբերգության։

«Սա, թերևս,  անկախ Հայաստանում նկարահանված առաջին ֆիլմն է, որը պատմում է մեր օրերում ապրող հայ երիտասարդների մասին։ Տղաների, որոնք թե մութ ու ցուրտ տարիներ են տեսել, թե պատերազմ, թե մի կտոր հացի համար հերթեր, սակայն նրանցից յուրաքանչյուրն իր ասելիքն ունի, իր երազանքը։ Ֆիլմն իր տեսակի մեջ փոքր-ինչ համարձակ է,  որովհետեւ փորձել ենք հնարավորինս բնական մոտենալ նյութին: Կարծում ենք, որ ֆիլմում բարձրացված  թեմաները չեն կարող արծարծվել  զուտ սիմվոլներով կամ պաթետիզմով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արեգ Ազատյանը։ Նա նշեց, որ «Ռոմանտիկները» առաջիկայում կցուցադրվի նաեւ Երեւանում։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԱՅՈՒՀԻ says:

    Ինչո՞վ է համարձակ։ Որ տղերքից մեկը տուտուզը բաց նկարվել է՞։ Ֆրունզիկ Մկրտչյանը դա վաղուց էր արել ՄԻՄԻՆՈ-ում (երանի չաներ)։ Ու հուսամ՝ մեջը գեյական բաներ չեն լինելու։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031