Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևում ցուցարար է սպանվել, տեղեկություն կա նաև երկրորդ զոհի մասին. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 22,2014 11:22

Ըստ  «Ազատություն» ռադիոկայանի, Կիևի կենտրոնում շարունակվում են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև։ BBC-ի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ բախումների ընթացքում սպանվել է ցուցարարներից մեկը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, երկրի ներքին գործերի նախարարությունում հաստատել են Գրուշևսկու փողոցում մարմնական վնասվածքներով դիակի առկայությունը, իրավապահները պարզում են այդ անձի մահվան հանգամանքները:

Ընդդիմադիրների գործողությունների մասին Twitter-ում տեղեկացնող ЄВРОМАЙДАН միկրոբլոգը շուրջ մեկևկես ժամ առաջ տեղեկություն է տարածել նաև երկրորդ զոհի մասին, որը պաշտոնական աղբյուրները առայժմ չեն հաստատում:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ եթե «սադրիչները» չդադարեցնեն իրենց գործունեությունը, ապա իշխանությունը ստիպված կլինի ուժ գործադրել հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ։
Հովհաննես Մովսիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031