Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևում ու Խարկովում մի շարք պայթյուններ են որոտացել․ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Հունվար 02,2024 13:03

ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մի շարք հզոր պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները, ինչից հետո Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր թելեգրամյան ալիքում հաստատել է տեղեկությունը։

Կլիչկոյի հաղորդմամբ՝ պայթյուններից հետո մի շարք թաղամասերում հրդեհներ են բռնկվել։ Բացի այդ, մայրաքաղաքի որոշ շրջաններում դադարեցվել է էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարումը։

Որոշ ժամանակ անց ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Կիևում նոր պայթյունների մասին։ Բացի այդ, հաղորդվում է, որ պայթյուններ են տեղի ունեցել նաև Խարկովում, որոնք ևս հանգեցրել են հրդեհների։

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031