Լրահոս
Օրվա լրահոսը

Lenta.ru. «Բերկուտ»-ը կրակում է նույնիսկ տարբերանշանով լրագրողներին

Հունվար 24,2014 16:04

Կիևի բախումների ընթացքում իրենց աշխատանքը կատարելիս արդեն ավելի քան 40 լրագրող է տուժել: Թեմային անդրադարձել է «Լենտա.ռու»-ն՝ նշելով, որ որոշ լրագրողներ ասում են, թե պատահաբար են ընկնում «Բերկուտ»-ի ձեռքը, իսկ ոմանք կարծում են դիտավորություն է և դա արվում է կամ վախից, կամ կատաղությունից, կամ վերևից ստացած հրամանից: Լրատվականը նշում է, որ հիմնականում տուժում են լուսանկարիչներն ու տեսաձայնագրողները, որոնք մշտապես նկարում են ոստիկանության աշխատանքը:

Լրատվականը գրում է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը լրագրողների վրա կրակոցները համարում է սադրանք:

«Լենտա.դոկ» նախագծի օպերատոր Անդրեյ Կիսիլյովը պատմում է, որ հունվարի 23-ի առավոտյան «Բերկուտ»-ը կանգնեցրել է իրենց մեքենան և ձերբակալել իրենց:

«Ահավոր ծանր էր: Ծեծում էին մահակներով և ոտքերով: Տեսախցիկս ընկավ ձեռքիցս, մինչև հիմա չգիտեմ, որտեղ է այն: Ես գոռում էի, որ լրագրող եմ, բայց բաճկոն չկար հագս ու ինձ չէին հավատում», – պատմում է Կիսիլյովը:

«Նովայա Գազետա» թերթի լուսանկարիչ Եվգենի Ֆելդմանը պատմում է, որ տեսել է, թե ինչպես է «Բերկուտ»-ը նշան բռնում հենց լրագրողների վրա, հատկապես նրանց, որոնք տեխնիկա են կրում. «Ինձ վրա նրանք լուսաձայնային նռնակ նետեցին, այն ժամանակ, երբ ես ամբոխի մեջ չէի, ու ոստիկանությունը տեսնում էր, որ ես աշխատում եմ, ես այրվող ավտոբուս էի նկարում»:

Առցանց «Spilno.tv » հեռուստաալիքի թղթակից Անատոլի Լազարենկոն պատմում է, որ նա նկարում էր իրավապահներին, երբ նրանք կրակում էին ցուցարարներին: «Ոստիկաններից մեկը տեսնելով դա՝ դիտավորյալ կրակեց ինձ վրա», – ասում է Լազարենկոն՝ նշելով, որ այդ պահին իր հագին կար լրագրողական բաճկոն, գլխին՝սաղավարտ՝ վրան գրած «մամուլ», ուներ նաև կրծքանշան, բայց դա չի խանգարել ոստիկանության աշխատակցին կրակել նրա վրա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031