Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի գլխավոր դատախազը, ըստ որոշ տեղեկությունների, լքել է երկիրը

Սեպտեմբեր 14,2026 14:16 Share

«Украинская правда»-ի՝ իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն սեպտեմբերի 14-ի գիշերը ծառայողական ավտոմեքենայով դուրս է եկել երկրից։

Ըստ աղբյուրների՝ Կրավչենկոն սահմանը հատել է գիշերվա ժամը 2:30-ին։ Ենթադրաբար, նա Լիտվա գործուղումը որպես առիթ է օգտագործել սահմանը հատելու համար։

Նույն աղբյուրների տեղեկություններով՝ Կրավչենկոյի կինը սեպտեմբերի 12-ի գիշերը՝ ժամը 1-ին, Մոլդովայի տարածքով հատել է սահմանը։

Կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի (ЦПК) տվյալներով՝ Կրավչենկոն Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) տնօրենի նկատմամբ կասկածանքի մասին որոշումը ստորագրել է՝ արտերկիր փախչելու հնարավորություն ստանալու դիմաց։

Երկրից մեկնելուց առաջ Ռուսլան Կրավչենկոն տեսանյութ է հրապարակել, որում խոսել է НАБУ-ի տնօրենի և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազության (САП) ղեկավարին մոտ կանգնած անձի կողմից ենթադրաբար կատարված հանցագործությունների մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930