Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը ուղերձ է հղել

Հունվար 28,2014 10:50

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձներ է հղել Սերժ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Բանակի օրվա կապակցությամբ:

Սերժ Սարգսյանին հղված ուղերձում ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Այն, որ հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ ու կազմակերպված բանակն է, անհերքելի իրողություն է եւ հանդիսանում է մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը:

Դաստիարակվելով իրենց հերոս հայրերի ու պապերի օրինակով` մեր փառապանծ բանակի քաջ զինվորները պատվով են կատարում իրենց առջեւ դրված խնդիրները՝ պաշտպանելով հայրենիքի եւ ժողովրդի անվտանգությունը, ամուր պահելով պետության սահմանները: Սա հայրենասիրության ու անձնվիրության վառ դրսեւորում է:
Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմին` շարքային զինվորից մինչեւ գեներալ, եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս հայոց անկախ պետականության զորացման ու բարգավաճման»:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031