Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են մայրաքաղաքի 5 հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծերի մրցույթի արդյունքները

Հունվար 29,2014 15:42

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 10.06. 2013թ. հայտարարված՝  Երևանի  Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը:

Մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է  ներկայացված ութ նախագծային առաջարկները և սահմանել գնահատման  չափորոշիչները,  ապա հանձնաժողովի անդամները,  համաձայն չափորոշիչների, քվեարկությամբ կատարել են իրենց ընտրությունը:

Ըստ այդմ, որոշվել է  ներկայացված մրցութային ութ  առաջարկները գնահատել ըստ մրցութային  պայմաններին  նախագծերի համապատասխանության, քաղաքաշինական իրադրության վերլուծության դիապազոնի, հայեցակարգի գաղափարախոսության, հատակագծային և ֆունկցիոնալ կազմակերպման, ճարտարապետական հորինվածքի միասնականության և  պատմաճարտարապետական ժառանգության արժևորման:

Ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը լիովին  չի բավարարել մրցույթի պայմաններին և չափորոշիչներին, ուստի քննարկման ընթացքում հանձնաժողովի  անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին մրցանակ չշնորհել որևէ նախագծի:

Աշխատանքները գնահատելիս  առաջնորդվելով համեմատության սկզբունքով՝ հանձնաժողովը   քվեարկությամբ  2-րդ մրցանակի է արժանացրել ճարտարապետներ Լևոն Վարդանյանի և Միսաք Մխիթարյանի ներկայացրած՝  Երևանի Ռուսաստանի հրապարակի հայեցակարգային նախագիծը, իսկ երրորդ մրցանակը տրվել է ճարտարապետներ Վարդան Փենեսյանին, Աստղիկ Սարգսյանին և Արթուր Հովասափյանին՝   Երևանի Ֆրանսիայի հրապարակի հայեցակարգային նախագծի համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031