Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում Սիրիայի հակամարտության կողմերի միջև՝ խաղաղության բանակցությունների շրջանակներում. «Ամերիկայի Ձայն»

Փետրվար 11,2014 17:30

Սիրիայում շարունակվում են շրջափակման մեջ գտնվող Հոմս քաղաքի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն առաքելուն ուղղված աշխատանքները

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմին երեքշաբթի օրը համատեղ բանակցություններ է անցկացնում Սիրիայի կառավարության և երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբների միջև:

Ժնևում Սիրիայի հարցի շուրջ անցկացվող բանակցությունների նոր փուլի երկրորդ օրը Լախդար Բրահիմին ջանքեր է գործադրում, որպեսզի կողմերը բանակցային եղանակով հասնեն Սիրիայում արդեն երեք տարի շարունակվող հակամարտությանը վերջ դնելու և ժամանակավոր կառավարություն ստեղծելու համաձայնության:

Բրահիմին նախօրեին առանձին հանդիպումներ էր անցկացրել Սիրիայում հակամարտող կողմերի հետ:

Այս ընթացքում Սիրիայում շարունակվում են շրջափակման մեջ գտնվող Հոմս քաղաքի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն առաքելուն ուղղված աշխատանքները:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728