Լրահոս
Օրվա լրահոսը

BAFTA-ն լավագույն ֆիլմ է ճանաչել «Ստրկության 12 տարին». «Ազատություն» ռ/կ

Փետրվար 17,2014 14:55

«Ստրկություն 12 տարի» («12 Years a Slave») ֆիլմը արժանացել է Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի (BAFTA) «լավագույն ֆիլմ» մրցանակին:

Բրիտանացի կինոգետները «լավագույն դերասան» են ճանաչել նույն ֆիլմի գլխավոր դերակատար Չուիթել Էջիոֆորին։ Կիրակի տեղի ունեցած մրցանակաբաշխությանը Էջիոֆորը շնորհակալություն է հայտնել ռեժիսոր Սթիվ ՄքՔուինին՝ 19-րդ դարում Ամերիկայի հարավում բռնի ստրկության վաճառված ազատ սևամորթ տղամարդու պատմությունը էկրանավորելու համար։

BAFTA-ում «լավագույն դերասանուհու» կոչմանը արժանացել է Քեյթ Բլանշեթը՝ «Ժասմին» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալֆոնսո Քուարոնը՝ իր «Գրավիտացիա» գիտաֆանտաստիկ թրիլլերի համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728